Հասարակություն

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի հիմնական դրույթները

alisagevorgyan
«Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրի նախագիծն ու ակնկալվող արդյունքները».թեմայի շուրջ այսօր մանրամասներ են ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը:

 

Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը բարելավելու նպատակով ստեղծվել ու շրաջանառության մեջ է դրվել «Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագիրը»: Այն կազմված է երկու հիմնական բաղադրիչներից. սոցիալ –տնտեսական խրախուսման միջոցով, ինչպես նաև առողջապահական գործոնով պայմանավորված  ծնելիության աճ: ՀՀ առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի տվյալներով անպտղության ցուցանիշն այսօր հնարապետություն կազմում է ավելի քան 14 տոկոս: Որպես ժողովրդագրության վրա ազդող կարևոր գործոն անպտղության ցուցանիշը կրճատելու ուղղությամբ վերոնշյալ ծրագիրը նախատեսում է մի շարք միջոցառումներ:

Ծրագրի շրջանակներում  15 տարեկան դեռահաս աղջիկները կենթարկվեն  հետազոտության, անհրաժեշտության դեպքում ՝ նաև բուժման: Նախատեսվում է նաև մինչամուսնական հետազոտական ծրագրի ներդրում, որի շնորհիվ, ըստ Գայանե Ավագյանի,  ժամանակին կհայտնաբերվեն ու կկանխվեն անպտղությանը նպաստող մի շարք գործոններ: «Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրի» երկրորդ կարևոր բաղադրիչը ծնելիության ցուցանիշի բարելավումն է սոցիալ-տնտեսական խրախուսման միջոցով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանն այսօր անդրադարձավ վերջին ամիսներին լայն արձագանք ստացած «Բնակարանային ապահովման պետական նպատակային ծրագրին», որը միտված է մեր հասարակության որոշակի շերտերի բնակարանային խնդրի լուծմանը:

Բնակարանային ապահովման նպատակային ծրագրի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ այն միտված է միջին և միջինից ցածր եկամուտներ ունեցող անձանց և ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը: Նշենք, որ ազգային ծրագիրը նախատեսում է նաև տարիքային տարբեր խմբերում գտնվող կանանց խրախուսման և օժանդակության մի շարք միջոցառումներ, որոնք ևս միտված են ծնելիության աճին և երկրի ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը:

Մասնավորապես՝ նախատեսվում է մինչև 22 տարեկան հղի կամ մայրացած ուսանողների ուսման վարձի սուբսիդավորում: Առավելագույնը նվազագյուն աշխատավարձի չափով պետությունը կսուբսիդավորի նաև դայակի վարձը, ինչը աշխատանքի վերադարձող մայրիկին հնարավորություն կտա լուծել երեխայի խնամքի հարցը:

Կարդացեք նաև

Back to top button