
ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի Համաշխարհային առողջապահական կենտրոնն ու այաստանի ArmGenia բարեգործական կենտրոնը համատեղ հետազոտություն են իրականացնելու, որի շուրջ համաձայնագիրը կնքվել է փետրվարի 19- ին Լոս Անջելեսում։ Նպատակը հայերի գենետիկական քարտեզի ստեղծումն է, հայտնում է «Ասպարեզը»։։
Այս ծրագիրն իրականություն կարող է դառնալ Կալիֆորնիայի համալսարանի շրջանավարտ Սառա Չիթջյանի հովանավորությամբ։ Համաձայնագրի ստորագրման արարողակարգի ժամանակ Չիթջյանը հայտարարել է, որ հույսն ունի, որ այն կօգնի բացահայտել հայ ազգի գենետիկ արմատները։
Այս ուսումնասիրությունը կարող է նաև օգնել պարբերական հիվանդության ուսումնասիրությանը, քանի որ այս գենետիկ հիվանդությունը տարածված է հայերի շրջանում։




