Հասարակություն

Սինջարում հայկական եկեղեցին հիմնահատակ ավերվել է

Իրաքի Սինջար բնակավայրում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցին հիմնահատակ ավերվել է, հայտնում է  «Արևելք» կայքը։

Այդ մասին լրատվամիջոցին հայտնել են Էրբիլից աղբյուրները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջերս եկեղեցու մոտ հայտնաբերվել են տասնյակ մարդկանց կմախքներ, և ենթադրվում է, որ դրանք պատկանել են շրջանում ապրած եզդիներին։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ շրջան մուտք գործելուց հետո տեղի հայ բնակիչները հեռացել են։

Սինջարը համարվում է Իրաքում եզդի համայնքի հիմնական կենտրոնը։

Կարդացեք նաև

Back to top button