ԿարևորՀասարակությունՄշակույթ

Այս տարի նշվում է Ուկրաինայում հայկական տպագրության 400- ամյակը

Այս տարի նշվում է Ուկրաինայում հայ տպագրության 400- ամյակը։ 1616 թվականի դեկտեմբերի 15- ին  լույս է տեսել Լվովում առաջին հայկական գիրքը՝ «Դավիթի սաղմոսները»։

«Դժվար է գերագնահատել Լվովում հայկական տպագրության նշանակությունը»,- AnalitikaUA.net- ին հայտնել է ուկրաինացի հայագետ, փիլիսոփա, Շեւչենկոյի մրցանակի դափնեկիր Իրինա Գայուկը։

Խոսելով հայկական տպագրության մասին՝ հայագետը հատկապես կարեւորել է Լվովի Յան Կարմատենցու տպարանում տպագրված հայ- ղփչաղերեն միակ տպագիր գիրքը՝ «Աղոթագիրքը»։

Իրինա Գայուկի կարծիքով՝ Յան Կարմատենցու տպագրագրության ստեղծումը ոչ միայն Ուկրաինայում հայերի մշակութային բարձր մակարդակի,  այլեւ ուկրաինահայության առանձնահատկության վկայությունն է։

Կարդացեք նաև

Back to top button