Հասարակություն

Հերքում. ՊԲ- ն ձեռնպահ է մնում խաղաղ բնակավայրերը գնդակոծելուց

Ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հորինված ևնույն երկրի պաշտպանական գերատեսչության կողմիցհաստատված տեղեկությունն այն մասին, թե իբր այսօրԱկնայի (Աղդամի) պաշտպանական ուղղությամբհայկական կողմի արձակած կրակոցից վիրավորվել էՉիրաղլը գյուղի 17-ամյա բնակիչ Ջոշգուն Մամեդովը,իրականությանը չի համապատասխանում:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով իրենց որդեգրած սկզբունքին, ոչ միայն ձեռնպահեն մնում խաղաղ բնակավայրերը գնդակոծելուց, առավել ևս, եթե կրակային թիրախում դպրոցահասակ պատանի է, այլև կանխարգելիչ գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Այնպես որ տարածված լուրը կարելի է դիտարկել ոչ այլ կերպ, քան հակառակորդի չհաջողված քարոզչության հերթական փորձ:

 

Կարդացեք նաև

Back to top button