
Զինված ուժերում ուսումնական նոր տարվա մեկնարկի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խաղաղապահ բրիգադում մասնակցեց հանդիսավոր միտինգին: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, շնորհավորելով Զինված ուժերի անձնակազմին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, ընդգծել է, որ այս օրը բանակի բոլոր զորամասերում նշվում է հանդիսավոր միտինգներով: Նա շեշտեց, որ տարին առատ է լինելու մարտական պատրաստության տարբեր իրադարձություններով:







