ԿարևորՔաղաքական

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Շվեդիայի ԱԳ նախարար

arminegevorgyan
Շվեդիան Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը տեսնում է Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` խաղաղ բանակցությունների ձևաչափով, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ հայտարել է, որ Ադրբեջանին թվում է, թե նման պարզունակ, «վարկաբեկիչ» հայտարարություններով կարող  է  շանտաժի ենթարկել եռանախագահներին, ինչ որ մի բան կորզելով:

 

Հայաստանի Հանրապետության եւ Շվեդիայի Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունները  հաստատվել են դեռևս  1992թ. հուլիսի 10-ին: Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը, այս օրերին  առաջին  անգամ պաշտոնական այցով գտնվում է մեր երկրում: Այսօր  ԱԳ նախարար  Էդվարդ Նալբանադյնաի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարեց, Հայաստան այցելել է իրենց երկրի  ընդդիմության ներկացուցիչների հետ: իսկ այցն էլ վկայում է այն մասին, որ իրենք պատրաստ են սատարել Հայաստանին՝ Արևելյան գործընկերության հետ համագործակցելու հարցում:   Մեր երկրի արտաքին գերտեսչությունն ղեկավարի հետ  Մարգոտ Վալստրյոմը քննարկել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:

«Այս այցելությունը մեզ առիթ ընձեռեց ավելի լավ ընկալելու ու հասկանալու՝ ինչպես է ձեր կողմից ընկալվում ԼՂ հակամարտության կարգավորման հարցը, որոնք են ձեր ցանկությունները: ԼՂ հակամարտության կարգավորումը ռազմական լուծում չունի: Պետք է հնարավոր ամեն բան անենք, որ էսկալացիա չլինի: Հուսով ենք, որ սա կլինի Մինսկի խմբի հովանու ներքո: Պետք է ակտիվորեն աշխատել՝ այս թնջուկը խաղաղ լուծելու համար»:

Արցախյան թեման շարունակեց  Էդվարդ  Նալբանդյանը՝ անդրադարձավ Ադրբեջանի արտգործնախարարի  մեկնաբանություններին: Նկատենք,որ  Ադրբեջանի արտգործնախարարը վերջերս  իր մեկնաբանություններում ծաղրել էր Մինսկի խմբի համանախագահներին հայտարարելով, որ այլևս իմաստ չկա հնադիպելու նրանց հետ:  Նալբանադյաը նշեց, որ Ադրբեջանի կողմից առաջին նագամ չէ, որ նման վեևրբերմունքի են արաժանաում համանախագահները: Եռանախագահներին  հրապարակային մեկ ասում են, որ տուրիստներ են, մեկ ասում են, որ իսլամաբոֆներ են, ԱՄՆ-ն համարում են կոռուպցիայի ծննդավայր  և այլն:

«Ադրբեջանին թվում է, թե նման պարզունակ, «վարկաբեկիչ» հայտարարություններով կարող են շանտաժի ենթարկել եռանախագահներին, այլոց և ինչ որ մի բան կորզել:
«Զարմանալի է, որ իրենք դասեր չեն քաղում, որովհետև հակառակ էֆեկտ է տալիս, միջազգային հանրության կարծիքը, դիրքորոշումը տարեցտարի ավելի հասցեական ու ակնհայտ է դառնում»:

Հայաստանի արտգործնախարարը հույսը չի կորցնում, որ Ադրբեջանում վերջապես կհասկանան, որ այս կեցվածքն իրենց որևէ առավելություն չի տալիս, իսկ Հայաստանը եռանախագահների հետ շարունակելու է գործադրել ջանքեր՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, քանի որ բանակցություններին այլընտրանք չկա:

Անդրադառնալով  Ադրբեջանի կողմից հնչող մեղադրանքերին, թե Հայասատանը ցանկանում է պահպանել ստատուս քվոն,  Նալբանդյանը նման դիտարկում արեց.

«Հայաստանը, եռանախագահները շահագրգիռ են ստատուս քովայի փոփոխման.  Իսկ ո՞վ է սրում իրավիճակը. Ադրբեջանը, որ չի արձագանքո՞ւմ եռանախագահների կոչերին, որ պետք է վերահաստատել հանձնառությունը բանակցային, խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, ո՞վ է դեմ դուրս գալիս հետաքննության մեխանիզմի ստեղծմանը: Ադրբեջանը հորինել է, որ եթե մեխանիզմը ստեղծվի,  ապա դա կնպաստի ստատուս քվոյի պահպանմանը:  Ճիշտ հակառակը»:

Կարդացեք նաև

Back to top button