Հասարակություն

Բրիտանական «Գարդիանը» գինու բնօրրանի՝ Հայաստանի մասին

«Բնական գինու պատմություն». Այսպես են վերնագրել ամերիկացի գիտնականներ  Իյան Թաթերսոնն ու Ռոբ Դեսան այս հնագույն խմիչքին նվիրված իրենց ուսումնասիրությունը։ Գիրքը պատմում է, թե ինչ տեսակի գինի էին պատրաստում «5000 տարի առաջ Փոքր Կովկասի լեռնաշղթայի ստորոտում գտնվող քարանձավում, որն հայտնի էր որպես «Արենի1», գրում է «Գարդիանը»։

«Ահա հենց այստեղ՝ Հայաստանի այս վայրում, 2011թ.-ին հնագետները հայտնաբերել են աշխարհի ամենահին գինու մառանները, որոնք թվագրվում են մ.թ.ա. 3000-ից 3500 տարի առաջ»,- գրել են գիտնականները։

Գրքի հեղինակները պատմում են, որ իրանահայ Զորիկ Ղարիբյանը,  որը հաջողակ բիզնես է վարում Իտալիայում, հայկական սփյուռքի այն անդամներից է և մեծ դեր է խաղացել գինու արդյունաբերության մեջ: Եվ շատերի նման նա օգտագործել է ավանդական գինեգործության տեխնիկա՝ կիրառելով կավե ամաններ (կամ կարաս)՝ հնեցնելու իր գինիները, պատմում է թերթը։

Կարդացեք նաև

Back to top button