


Անկախ նրանից` ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձեւերն ընդունվեցին, թե ոչ, կամ զեկույցների հեղինակները այցելել են տարածաշրջան, թե ոչ, արդեն եկել է համապատասխան եզրակացություններ անելու պահը: «Ադրբեջանի ձեռագիրը կամ պետք է կանխվի ԵԱՀԿ ՄԽ կողմից, կամ նման մի ձեռագիր մենք պետք է որդեգրենք»,- եզրակացություններից մեկն այսօր հնչեցրել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար, պատգամավոր Կարեն բեքարյանը: Ըստ նրա՝ Հայաստանն իր հերթին պետք է վերանայի խորհրդարանական դիվանագիտության գործիքները: ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն էլ իր հերթին է շեշտել` Հայաստանն լուրջ վերանայում պետք է կատարի իր արտաքին քաղաքականության մեջ` նկատի առնելով` ԵԽԽՎ-ում շատ ավելի ընչաքաղց են, իսկ ԵՄ-ն իր կառույցներով` ավելի հավասարակշիռ:




