Հասարակություն

Վերջին տարիներին «Ռեջենթս» դպրոցում ավելի քան 120 հայ աշակերտ է ուսանել

sonahakobyan
Հայաստանում է հանրահայտ «Ռիջենթս» միջազգային դպրոցի տնօրեն Փիթեր Հոգանը, ով ժամանել է Հայաստան հանրությանը միջազգային դպրոցին ծանոթացնելու և ապագա ուսանողների հետ քննություն անցկացնելու նպատակով: Ծրագիրը 13-16 տարեկան աշակերտներին  հնարավորություն է տալիս սովորել 20-100% կրթարթոշակով: «Ռեջենթս» դպրոցի և ՀՀ ԿԳ նախարարության միջև կնքված համաձայնագրի շրջանակներում 2006 թվականից ավելի քան 120 աշակերտ է ուսանել «Ռեջենթս» դպրոցում, որոնցից շատերին իրենց ուսումը շարունակում են աշխարհի լավագույն համալսարաններում:

2006 թվականից Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոնը «Ռիջենթս» միջազգային դպրոցի հետ համատեղ մշակած կրթաթոշակային ծրագրի շրջանակներում հնարավորություն են տալիս հայ աշակերտներին ստանալ կրթություն միջազգային չափանիշներով: Հանձնելով անգլերենի և մաթեմաթիկայի քննություն, 13-16 տարեկան աշակերտներն անցնում են նաև հարցազրույց դպրոցի տնօրինության հետ: Մրցույթն անցնելու դեպքում աշակերտները հնարավորություն են ունենում սովորելու 20-100% կրթարթոշակով: Անվճար սովորելու հնարավորություն ունեն նաև դպրոցում լավ առաջադիմություն ցուցաբերող կամ օլիմպիադաներում հաղթած երեխաները: Ներկայացնելով միջազգային այս համագործակցությունը՝ Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն Աննա Հարությունյանը նշեց, որ ծրագրի շնորհիվ այս կրթաթոշակներից արդեն իսկ օգտվել են 123 աշակերտներ:

Միջազգային դպրոցն ավարտելուց հետո շրջանավարտների մի մասը վերադառնում է հայաստանյան մի մասն էլ ուսումը շարունակում է աշխարհի լավագույն համալսարաններում,  ինչպիսին է օրինիակ՝ Քեմբիրջի համալսարանը: «Ռիջենթս» միջազգային դպրոցի տնօրեն Փիթեր Հոգանը Հայաստան է ժամանել՝ հանրությանը միջազգային դպրոցին ծանոթացնելու և ապագա ուսանողների հետ քննություն անցկացնելու նպատակով: Նա կարծում է, որ հենց այս նոր սերունդն է կոչված դինակայելու համաշխարհային մարտահրավերներին:

Նշենք, որ Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում գտնվող «Ռեջենթս» դպրոցը անգլիական միջազգային դպրոց է, որը կրթություն է տրամադրում 2-18 տարեկան երեխաներին: Դպրոցում այժմ սովորում են երեխաներ աշխարհի 35 երկրներից:

Կարդացեք նաև

Back to top button