ՀասարակությունՏեսանյութեր

Սուրբ Ծննդի արարողությանը Կանադայի պաշտպանության նախարարն անցկացրել է սիրիահայ փախստականներին հետ

Կանադայի պաշտպանության նախարար Հարջիտ Սաջջան այսօր ներկա է գտնվել սուրբ Գրիգոր հայ առաքելական եկեղեցում տեղի ունեցած Սուրբ Ծննդյան արարողությանը և իր շնորհակալությունն է հայտնել համայնքին՝ սիրիացի փախստականներին հովանավորելու համար, հայտնում է Global News հեռուստակայանը։

Ռիչմոնդի հայկական եկեղեցին ապաստան է տվել շուրջ 31 ընտանիքի։ «Շատ հեշտ է արագացնել գործողությունները, սակայն  շատ դժվար է  միավորել ռեսուրսները եւ համայնքը՝  նման ընտանիքներին հովանավորելու համար: Այնպես որ, սա իմ  շնորհակալությունը հայտնելու միակ ձևն է»,- լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է նախարարը:

Ըստ կազմակերպիչների՝ փախստականներին բնակարաններով ապահովելն ամենամեծ օգնությունն է եղել: «Մենք երեք օր անցկացրեցինք՝ փորձելով վարձակալել ավելի մատչելի բնակարաններ և դա շատ դժվար է: Երբ մարդիկ տեղեկանում են, որ դա մի ընտանիք է՝ բաղկացած մորից, հորից և գուցե երեք երեխաներից, նրանք պարզապես չեն ուզում վարձով տալ բնակարանը եւ, ցավոք, ինչպես մասնավոր հովանավորները, այնպես էլ  մենք նահանգային կառավարությունից  որեւէ օգնություն չենք ստանում»,- ասել է Վիկ Անտոնյանը, ով Կանադայի  Հայ ազգային կոմիտեից է:

Վիգեն Մաջազյանը և Ալին Ազակելյանը իրենց երեխաների հետ հայտնվել էին փախստականների շարքերում և այդ ընտանիքին նույնպես հովանավորել է սուրբ Գրիգոր եկեղեցին: Ազակելյանն ասել է, որ ինքն արդեն հուսահատվել էր: Նա նշել է, որ իրենք շատ վտանգների միջով են անցել:  Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլորին և նշել, որ հիմա ինքը շատ երջանիկ է:

Կարդացեք նաև

Back to top button