Հասարակություն

Ծնողազուրկ երեխաները՝ ուշադրության կենտրոնում

satikisahakyan
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ամանորյա հյուրասիրություն  էր կազմակերպել և նվերներ  հանձնել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Երեխաները թեև որբացած, սակայն ապրում են ընտանիքներում, հարազատների խնամակալության ներքո:

 

Ոչինչ չի կարող վերականգնել երեխաների աչքերի փայլն ու լիարժեք ժպիտը, եթե նրանք զրկված են ծնողական սիրուց ու գուրգուրանքից: Այդ երեխաները հոգու խորքում թաքցրած կարոտ ունեն, ավելի ինքնամփոփ են և մեկուսացած: Արմավիրի մարզում 24 ընտանիքում խնամակալության ներքո ապրում են  երկկողմանի ծնողազուրկ երեխաներ, որոնց խնամակալները հարազատներն են: Այդ երեխաների այս տարվա ձմեռ պապը Արմավիրի մարզպետն էր, ով ականջալուր է նրանց խնդիրներին ու աջակից՝ հոգսերին:  7-ամյա Լիլիթն արդեն երկու տարի գտնվում է տատիկի խմնամքի տակ:

Լիլիթի խնամակալ Լաուրա Բաղդասարյանըտարբեր խնդիրներով հաճախ է դիմում մարզպետին և ստանում նրա աջակցությունը:  Վերջերս  վառելափայտ են  ձեռք բերել:

Արայիկ Թովմասյանի հորեղբոր տղան ու հարսը մեկուկես տարի առաջ զոհվել են ավտովթարից որբացնելով  երեխաներին: Նրանք այժմ գտնվում են Արայիկի խնամակալության տակ և մեծանում Արայիկի երկու երեխաների հետ միասին:

Երեխաները մեծանում են տարբեր ընտանիքներում, սակայն նրանց ճակատագրերն են նույնը: Առանց ծնողական խնամքի են մնացել տարբեր պատճառներով: Արմավիրի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ասթինե Ապիտոնյանը նշեց, որ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներն  օգտվում են օրենքով սահմանված արտոնություններից:

Խնամակալության ներքո ապրող ծնողազուրկ երեխաների ու նրանց խնամակալների համար Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հյուրասիրություն էր կազմակերպել և երեխաներին նվերներ հանձնել՝ դրամի տեսքով:

Կարդացեք նաև

Back to top button