Հասարակություն

Կեսգիշերին՝ Ամանորի աղոթքը հայոց եկեղեցիներում

annanazaryan
Այսօր կեսգիշերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեք: Որպես քրիստոնյա ժողովուրդ, քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած ազգ, հարկ է, որ նոր տարին սկսենք աղոթքով: Կոնդի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորհրդակատար Տեր Զգոն քահանա Աբրահամյանը «Ռադիոլուր»-ին հիշեցրել է, որ դեկտեմբերի 30-ից  հունվարի 5-ը պահոց շրջան է, այդպես եղել է նաև հնում, դա ազգային ու քրիստոնեական  մոտեցում է, ինչը, անշուշտ,  բարիքով է լցնում յուրաքանչյուրի կյանքը:

 

Կարդացեք նաև

Back to top button