
Կառավարությունը սոցիալապես անապահով 48 733 ընտանիքների DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր կտրամադրի։
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունվարի 1-ից ՀՀ ամբողջ տարածքում պետք է դադարեցվի անալոգային հեռուստահեռարձակումը, և այդ պահից սկսած`Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվում է միայն թվային հեռուստահեռարձակում: Սակայն, պատասխանատուները վստահեցնու են, որ անցումը թվային հեռարձակման տեղի կունենա այն պահից, երբ սարքերն ամբողջությամբ կբաժանվեն:




