Քաղաքական

Հանրաքվեն կեղծվել է կես միլիոն ձայների չափով.Լեւոն Զուրաբյան

lenabadeyan
Հայ Ազգային Կոնրգրեսն օրվա ընթացքում դեռ քննարկելու է իր անելիքները՝ հետագա գործողությունների հետ կապված: Այս մասին լրագրողների հետ զրույցում Աժ-ում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նրա պնդմամբ՝ հասարակության մասնակցությունը երեկվա հանրաքվեին չի գերազանցել 40 տոկոսը, հանրաքվեն կեղծվել է կես միլիոն ձայների չափով եւ փաստերը ծով են: Ընդդիմադիր գործիչը չի բացառել վերահաշվարկի դիմելու հավանականությունը:

Ի դեպ՝ վերահաշվարկի դիմելու համար ընդդիմադիրները շատ ժամանակ չունեն: Հանրաքվեի կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ կարգի համաձայն, այսօր մինչեւ 18.00 է սպասելու ձայների վերահաշվարկ պահանջող դիմումների, որոնք պարտադիր պետք է փաստական հիմք ունենան: Քաղաքական գործիչը տեղի ունեցած խախտումները պայմանականորեն բաժանում է մի քանի խմբի:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը այսօր 18.00-ին հրավիրել է նաեւ հանրահավաք: «Քայլերը եւ անելքը դեռ պետք է քննարկվեն, շատ բան կախված է ժողովրդի մասնակցությունից եւ վրդովմունքի աստիճանից»,- սա վկայակոչելով Լեւոն Զուրաբյանը չի բացահայտել հանրահավաքի ծրագրերն ու անելիքները:

Կարդացեք նաև

Back to top button