

Երեկ հանրապետության ողջ տարածքը գտնվել է միջերկրական ծովից ներթափանցած տաք ցիկլոնի ազդեցության գոտում և հանրապետության մի շարք լեռնային շրջաններում երեկ տեղացել է ձյուն, իսկ հովտային և նախալեռնային շրջաններում անձրև: Ներկա դրությամբ ամենաբարձր ձյան շերտը նկատվում է Ջերմուկում՝ 18 սմ: Առաջիկա օրերին էլ օդերևութաբաննները կանխատեսում են լուրջ փոփոխություններ, որոնք էլ կփոխեն եղանակակլիմայակն պայմանները: Հանրապետության տարածքին է մոտենում ցուրտ մթնոլորտային ճակատ, որի արդյուքնում էլ առաջիկա գիշերն ու վաղը ցերեկը բոլոր շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ:
Երեկ հանրապետության որոշ շրջաններում տեղացել է ձյուն, իսկ վաղն արդեն առատ ձյուն է կանխատեսվում հանրապետության ողջ տարածքում,: Առաջին ձյունը կտեղա նաև նաև Երևանում և Արարատյան դաշտավայրում: Տեղումները կձգվեն մինչև դեկտեմբերի 4-ի գիշերը, դրանից հետո տեղումները կպահպանվեն միայն Վայոց Ձորում և Սյունիքում:
«Պետք է նշեմ, որ սպասվող ձյան տեղումները ուղեկցվելու են ուժեղ քամիներով, առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ վկ արագությամբ: Հատկապես լենային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք, տեսանելիության անկում, ճանապարհները կպատվեն մերկասառույցով»:
ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը շեշտեց, որ այսօր գիշերային ջերմաստիճանը կլինի ավելի բարձր, քան վաղը ցերեկը սպասվող ջերմաստիճանը: Վաղվանից մայրաքաղաքում և լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կնվազի:
«Օդի ջերմաստիճանն ընդհանուր առմամբ դեկտեմբերի 3-6-ն ընկած ժամանակահատվածում աստիճանաբար կնվազի մոտ 10-12 աստիճանով: Եթե այսօր ցերեկը մենք մայրաքաղաքում սպասում ենք մինչև 10-12 աստիճան տաքություն, ապա վաղը ցերեկը օդի ջերմաստիճանը կտատանվի 0 +2 աստիճանի սահմաններում: Կնվազեն նաև գիշերային ջերմաստիճանները, և այն կձգվի մինչև դեկտեմբերի 6-ը ներառյալ»:
Ամենացածր ջերմաստիճանները կգրանցվեն լեռնային շրջաններում՝ Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում, որտեղ դեկտեմբերի 6-ին գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կցրտի մինչև 20 աստիճան: իսկ դեկտեմբերի 7-ից ջերմաստիճանը կբարձրանա: Բնակավայրերի մեծ մասում վաղը կդիտվի նաև մառախուղ և օդերևութաբանը հորդորեց վարորդներին վաղը շրջաններ երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և անպայման ձմեռային անվադողերով, իսկ գյուղատնտեսներին խորհուրդ տվեց վերջացնել այգեթաղի աշխատանքները:




