ԿարևորՔաղաքական

Վնասազերծված զինված խումբն ունեցել է հստակ նպատակներ.ԱԱԾ

lusinevasilyan

Բացահայտվել և վնասազերծվել է հանցավոր խումբ, որն իր զինվածության մակարդակով, անդամների քանակով, ծրագրված հանցագործությունների վտանգավորությամբ նախադեպը չի ունեցել Հայաստանում՝ այսօր ասել է ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը: Նա որոշ մանրամասներ է ներկայացրել նոյեմբերի 25-ին վնասազերծված հանցավոր խմբի գործի նախաքննությունից:

Ըստ նախաքննությամբ այս պահին ձեռք բերված ապացույցների՝  խումբը ձվավորվել է կոնկրետ հանցավոր նպատակների համար, ունեցել է գործողությունների պլան ու  մշակված եղանակներ  այդ պլանն իրագործելու համար:

«Ինչը տեսաք էկրաններին ու կարդացիք մեր հաղորդագրություններում, ամբողջությամնբ իրական են: Մեր գործողությունները կապված չեն քաղաքական գործընթացների հետ: Բացահայտվել է խումբ, որը ունեցել է հստակ ծրագրավորված նպատակներ,  մշակված եղանակներ ու ընտրված թիրախներ»:

Նախաքննության գաղտնիությունը պահպանելու պարտադրանքով ԱԱԾ պաշտոնյան չի մանրամասնել, թե ովքեր են եղել թիրախները: Նշել է, որ հանցավոր խումբը սպանություններ ու հարձակումներ էր նախատեսում պետական քաղաքական գործիչների, իշխանության առանձին ճյուղերի ու մարմինների նկատամամբ:

Ընդ որում, ըստ Համաբարձումյանի, խումբը վնասազերծվել է պլանավորած գործողությունները կատարելուց օրեր առաջ , ինչը նշանակում է, որ հանցագործությունները պլանավորվում էին հենց առաջիկա օրերին:

Նշվել է, որ խումբը տասնյակ հազարավոր դոլարաների ֆինանսավորում է ստացել: Որտեղից հարցին՝ ԱԱԾ պաշըտանյան պատասխանել է, որ գումարները խմբի անդամներին տրվել են ՀՀ տարածքում, իսկ ծագման աղբյուրը դեռ պետք է պարզվի:

Նույն կերպ դեռ հստակ չէ  այն հարցի պատասխանը, թե խումբն ինչպես է այդքան զենք ձեռք բերել: Դա պարզելու համար մանրամասն քննություն է  կատարվելու՝ ասել է Միքայել Համաբարձումյանը:

Նախաքննական մարմինը քաղաքական ուժերի հետ կապ այս պահին չի տեսնում:

Այս պահին ձերբակալված է խմբի 21 անդամ: ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով:

Կարդացեք նաև

Back to top button