Հասարակություն

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյուքները տեսանելի է լինելու շարքային քաղաքացու համար. Արփինե Հովհաննիսյան

lusinevasilyan
Կառավարությունը գիտակցում է կոռուպցիայի դեմ պայքարի  անհրաժեշտությունը և վճռական է համատեղ ուժերով այդ պայքարն առաջ  տանելու հարցում ՝ այսօր ասել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում դոնոր կազմակերպությունների հետ քննարկման ժամանակ: Միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության և  կառավարության ներկայացուցիչրներն այսօր քննարկել են  վերջերս գործադիրրի կողմից հաստատված  հակակոռուպցիոն ռազմավարությունն ու  առաջիկա երեք տարիների համար նախատեսված միջոցառումների ծրագիրը: Դրանցով, հիշեցնենք, թիրախային են համարվել հատկապես 4 ոլորտներ` առողջապահությունը, կրթությունը, պետական եկամուտների հավաքագրումը և ոստիկանությունը:

Նախարարը վստահեցրել է՝  կոռուպցիայի դեմ պայքարի արդյուքները  տեսանելի է լինելու շարքային քաղաքացու համար:

«Կոռուպցիայի դեմ պայքարում կառավարությունը քաղաքական կամք ունի: Կամքն իր դրսեւորումներում տարբեր ձեւերով է արտահայտվելու: Դուք դրա ականատեսը լինելու եք: Ես արդեն նշեցի, որ սեպտեմբերի 25-ին է ընդունվել հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ համապատասխան միջոցառումների ծրագիրը: Դուք կտեսնեք այն քայլերը, որ մենք առաջիկայում կիրականացնենք: Ես ցանկանում եմ զերծ մնալ եւ որակումներից, եւ տարատեսակ շահարկումներից, եւ անուններ կամ չգիտեմ այլ ձեւաչափերով բանաձեւումներ հնչեցնելուց, բայց կարծում եմ, որ լավագույն գնահատականը նաեւ ձեր կողմից կլինի այն ժամանակ, երբ մեր կողմից կիրականացվեն քայլեր»:

Կարդացեք նաև

Back to top button