

Տրանսպորտի ու կապի նախարարությունը օրեսնդրական փաթեթ է մշակել, որով խստացումներ են նախատեսել ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում: Այս մասին ավելի հաճախ սկսեց շրջանառվել Մոսկա-Երևան միկրոավտովուբսի վթարից հետո: Նախարարությունը պնդում է, որ փաթեթն ավելի վաղ է նախապատրաստվել, ավելին, շրջանառվել է պետական կառավարման մարմիններում, այն սպասում է կառավարության հաստատմանը: Տրանսպորտի ու կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանն այսօր օրենսդրական փաթեթի շուրջ «Ռադիոլուր»-ին որոշ պարզաբանումներ է ներկայացրել: Պաշտոնյայի պարզաբանմամբ, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելն ընդունված է ամբողջ աշխարհում: Իսկ տրամաբանությունը հետևյալն է՝ չպետք է սահմանափակել մարդկանց իրավունքները: Չկա վիճակագրություն, թե քանի կազմակերպություն է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնում : Ի տարբերություն ոչ կանոնավորի, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողները որոշակի պարտավորություններ ունեն պետության և ուղևորների նկատմամբ:
Երբ նոյեմբերի 3-ին Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող միկրոավտոբուսի վթարի ենթարկվեց, ակտիվացան խոսակցություններն այն մասին, որ տրանսպորտի ու կապի նախարարությունը օրենսդրական փաթեթ է նախապատրաստել, որով խստացնում է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները: Հայտարարությանն առաջին, թերևս, տրամաբանական դիտարկումը հետևյալն է՝ անպայման պետք է վթար լիներ, որ օրենսդրական դաշտը կարգավորվեր: Տրասնպորտի ու կապի նախարարությունը, սակայն, շարունակում է պնդել , որ օրենսդրական փաթեթն ավելի շուտ էին նախապատրաստել:
Փաթեթն իր մեջ ներառում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասնին» օրենքում փոփոխություն ու լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ,«Վարչական իրավախախտումների մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծ, ինչպես նաև «Պետական տուրքի մասին » օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ: Նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալը կրկին վստահեցնում է, մեկ և ավելի տարի է, ինչ օրեսնդրական փոփոխություններ են նախատեսել, այն շրջանառել են պետական կառավարման մարմիններում, փաթեթը պատրաստ է կառավարության ներկայացմանը:
Նախ նշենք, որ միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականցնող կազմակերպությունները այսպես ասենք արտոնյալ վիճակում են: Տրանսպորտի ու կապի նախարարությունը նրանց վերահսկելու մեխանիզմներ չունի: Ցանկացած քաղաքացի կարող է որոշել, գնել համապատասխան մեքենա ու մարդկանց մի խումբ հավաքելով` նրանց երկրից դուրս տանել, իհարկե փոխադրողի հետ պայմանագրով ձևակերպում են իրենց իրավահարաբերությունները:
Սա միայն հայկական առնաձնահատկություն չէ, այլ, տրանսպորտի ու կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանի պարզաբանմամբ, աշխարհում ընդունված է, որ իրականացվում են նաև ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ: Իսկ տրամաբանությունը հետևյալն է՝ չպետք է սահմանափակել մարդկանց իրավունքները : Չկա վիճակագրություն, թե քանի կազմակերպություն է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնում:
Ի տարբերություն ոչ կանոնավորի, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողները որոշակի պարտավորություններ ունեն պետության և ուղևորների նկատմամբ,
«Լավ ավտոբուսներ, որ հնարավոր լինի մրցույթով անցնել, նախաուղերթային բուժզննում, տեխզննում, ավոտկայաններից երթ, որը բավականին ծախսատար է, և անտավգության ներկայացվող այլ պահանջներ»:
Ի դեպ, տվյալ բնագավառում պարտադիր ապահովագրություն չկա: Ոչ կանոնավորի ժամանակ տեխնիակական զննություն անցնում են ընդհանուր հիմքուներով՝ տարեկան մեկ անգամ: Այժմ հստակ կարգավորումենր են առաջարկվում, հհտակ պատժամիջոցներ՝ որ կանոնավոր ուղևորափոխադրումների դեպքում էլ յուրաքանյչուր երթի վերաբերյալ գերատսեչությունը պետք է տեղեկացված լինի, ֆինանսական տեսանկյունից նույնպես հավասար դաշտում կհայտնվեն: Ոչ կանոնավորի համար մի քիչ ավելի խստացնենք, որը սպասարկման որակը և անվտանգությունը: Անդրադառնալով արդեն Մոսկվա-Երևան երթուղու վթարին, տրանսպորտի ու կապի նախաարության ներկայացուցիչն ասաց, որ հետաքննություն է ընթանում, եզրակացություններ ավելի ուշ կանեն: Միակ փաստը, որը հստակ է, այն է, որ մեքենան արտադրված է 2014թ-ին:
Վթարի առաջին իսկ օրվանից տարբեր վարկածներ շրջանառվեցին, այդ թվում՝ նաև հեռախոսն է վայր ընկել, վարորդի ուշադրությունը շեղվել է: Ինչպե՞ս է վերահսկվում , որ ընդհանրապես հասարական տրանսպորտում վարորդը ղեկին չծխի կամ երթի ժամանակ հեռախոսով չխոսի:
«Դրանց համար վարչական պատասխանատվություն է նախատեսված, սակայն, դրանց կիրառող մարմինը ՀՀ տրանսպորտի ու կպաի նախարարությունը չի, ՀՀ-ում այդ խախտումներին հետևում է Ճանապարհային ոստիկանությունը, քանի որ ՏԿՆ ճանապարհային անվտանգության հետ կապված որևիցե վերահսկողական գործառույթ չունի»:
Իսկ ես հիշեցնեմ, որ Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսի վթարի առնչությամբ ստեղծված ՀՀ հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրել էր ավտոբուսի վթարից տուժածներին փոխհատուցում տրամադրելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Ըստ նախագծի նախատեսվում է. վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին տրամադրել 1 մլն 500 հազար ՀՀ դրամ, ՀՀ և ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին՝ 700 հազարական դրամ, ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին՝ 500 հազարական դրամ։ Փոխհատուցումը կտրամադրվի, երբ կառավարությունը հաստատի նախագիծը:




