Միջազգային

ՔԱԿ առաջնորդ Օջալանը քննադատում է ՔԱԿ- ին՝ մեկնաբանելով թուրքական ընտրությունները

Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը բանտարկված է Իմրալը կղզում, մեկնաբանել է նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայցած ընտրություններում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գրանցած արդյունքներին։

Ըստ Ermenihaber- ի՝ Օջալանն ընտրություններում քրդամետ կուսակցության անհաջողությունը պայմանավորել է ԺԴԿ- ի եւ ՔԱԿ- ի սխալ քաղաքականությամբ։

Ըստ թուրքական իշխանամետ «Sabah» պարբերականի՝ Օջալանը պետական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ընտրություններին նախորդող շրջանի և արդյունքների վերաբերյալ իր գնահատականները։ Նա նշել է, որ ԺԴԿ-ի անհաջողությունը նոյեմբերի 1-ին իրեն հիասթափեցրել է։ Ըստ Օջալանի՝ ՔԱԿ-ն և ԺԴԿ-ն չեն կարողացել հասկանալ ժողովրդին, վերլուծել նրա ցանկությունները, չեն տեսել Թուրքիայի ներքին, տարածաշրջանային և համաշխարհային քաղաքական իրավիճակը և, ժողովրդին այլընտրանք չթողնելով, նրան մղել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գիրկը։
«Ես ասել եմ, որ զենքերի ստվերում խաղաղություն չի լինի։ Ասել եմ՝՝ երբ զենքի ձայն է լսվում, խաղաղ կարգավորումից, խաղաղությունից հնարավոր չէ խոսել։ Չլսեցին, իսկ ես իրավացի դուրս եկա»,- ասել է Օջալանը։

Նա ընդգծել է, որ մի քանի անգամ կոչ է արել վայր դնել զենքերը, սակայն ՔԱԿ-ն ականջալուր չի եղել, իսկ ԺԴԿ-ն քաղաքականության մեջ նոր փաստարկներ չի կարողացել բերել, չի կարողացել նոր քաղաքականություն ձևավորել։

Կարդացեք նաև

Back to top button