

Հանրապետությունում անկայուն եղանակը այսօր և վաղը կպահպանվի: Տեղումները կդադարեն նոյեմբերի 2-ից, սրից հետո եղանակի պարզեցմամբ պայմանավորված նույնիսկ ցրտահարության վտանգ կա: Ինչ վերաբերում է առաջիկա ամսվա եղանակային կանխատեսումներին, ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ խոնավ հոկտեմբերին կհաջորդի խոնավ նոյեմբերը: Առաջիկա օրերին ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի, որից հետո նոյեմբերի 4-ից 7-ը հանրապետություն կթափանցեն տաք օդային զանգվածներ և այս ժամանակահատվածում ջերմաստիճանը 3-4 աստիճանով դարձյալ կբարձրանա:
2015 թվականն օդերևութաբանության առումով ռեկորդային տարի էր: Տարվա ընթացքում գրանցվել է 3 ռեկորդ: 2015-ի ձմեռը դասվեց դարի ամենատաք ձմեռների շարքին, ամառն իր շոգերի տևողության առումով դասվել է ամենաշոգ ամառների շարքին, իսկ այս տարվա հոկտեմբերը գրանցվել է օդերևութաբանական պատմության մեջ երբևիցե դիտված ամենախոնավ հոկտեմբերը, ամփոփելով այս տարվա եղանակային ռեկորդները նշեց ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Տեղումների քանակը ամսվա ընթացքում գրանցվել է ամսական նորմայի կրկնապատիկը և եռապատիկը»:
Նորմայից բարձր խոնավությունը կպահպանվի նաև նոյեմբեր ամսին, իսկ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից 1 աստիճանով ցածր կլինի: Ինչ վերաբերում է առաջիկա օրերին, Գագիկ Սուրենյանը հայտնեց, որ անկայուն եղանակը այսօր և վաղը դեռևս կպահպանվի, իսկ տեղումները կդադարեն նոյեմբերի 2-ից:
Եղանակային պարզեցմամբ պայմանավորված նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ջարմաստիճանը դարձյալ կնվազի և Գագիկ Սուրենյանը չի բացառում, որ կլինի անգամ ցրտահարություն: Օդերևութաբանի տեղեկացմամբ՝ նոյեմբերի 4-ից 7-ը հանրապետություն կթափանցեն տաք օդային զանգվածներ և այս ժամանակահատվածում ջերմաստիճանը 3-4 աստիճանով դարձյալ կբարձրանա:




