
«Հուսով եմ, որ ղարաբաղյան կարգավորման համար կա կամք. պատրաստակամություն եւ հնարավորություն այս հակամարտության լուծումը գտնելու համար։ Կարծում եմ՝ դրա համար պետք է պայմաններ ստեղծել։ Իհարկե՝ խոսելը հեշտ է»,- Վրաստանում ԵՄ հարւանության քաղաքականությանը եւ ընդլայնմանը նվիրված միջոցառումների ժամանակ ասել է նախկին հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։
Ըստ ԱՊԱ- ի՝ նա ընդգծել է, թե որքան էլ կողմնակի ուժերը ակտիվ աշխատեն, հիմնական պատասխանատվությունն ընկնում է հակամարտության կողմերի վրա։ «Եթե նրանք ընտրեն առճակատման լեզուն, իհարկե, հակամարտության կւարգավորմանը պետք է սպասել երկար տարիներ»,- ասել էնախկին հանձնակատարը։
Ֆյուլեն նշել է, որ հակամարտության կարգավորման նպատակով ինքը աշխատել է, որպեսզի մեծացնի Եվրոպայի դերը։




