ԿարևորՄիջազգային

Ռենոն դադարեցնում է արտադրությունը Մոսկվայում

Ֆրանսիական Ռենո-ի (Renault) ավտոարտադրողը հայտարարել է, որ ևս մեկ անգամ դադարեցնում է աշխատանքը մոսկովյան իր գործարանում։

Renault-ն այս շաբաթ վերսկսել էր աշխատանքը Մոսկվայում՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո աշխատանքը դադարեցնելուց հետո։

Այսօր տեղի է ունեցել Renault Group-ի տնօրենների խորհուրդը և հաստատել հետևյալ կետերը.

  • Renault Group-ի գործունեությունը Մոսկվայի իր արտադրական գործարանում այսօրվանից դադարեցվել է։
  • Ինչ վերաբերում է AVTOVAZ-ում իր բաժնետոմսերին, Renault Group-ը գնահատում է առկա տարբերակները՝ հաշվի առնելով ներկա իրավիճակը, միաժամանակ պատասխանատվությամբ հանդես գալով Ռուսաստանում իր 45,000 աշխատակիցների նկատմամբ:

Չորեքշաբթի երեկոյան տարածված հայտարարության մեջ ընկերությունն ընդգծել է, որ արդեն իսկ միանում է Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներին։

Back to top button