ԿարևորՄշակույթ

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր արտիստ, Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Ռուբեն Կարապետյանը:

Ռուբեն Կարապետյանը ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 24-ին։ 1970 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Զավեն Տատինցյանի արվեստանոցը։ 1972 թվականից աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

ՀՀ Վաստակավոր արտիստ կոչումը ստացել է 2004-ին: Նույն թվականին արժանացել է Հայկական թատերական գործիչների միության Պետրոս Ադամյան մրցանակին, իսկ 2011-ին՝ ոսկե մեդալին:


Back to top button