ԿարևորՀասարակություն

Որոշ տեղամասերում վերահաշվարկի արդյունքում ՔՊ-ի և «Հայաստան» դաշինքի քվեներն ավելացել են

Ընտրատեղամասերում ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում քվեների դեռևս չավարտված վերահաշվարկի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայներն ավելացել են 659-ով, «Հայաստան» դաշինքինը՝ 744-ով։ Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում  է, որ երեկ և այսօր թիվ 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 13, 14, 17, 23, 24, 25, 33, 34 և 35  տարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացվել են առանձին տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներ: Վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակացող կուսակցությունների վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դիտորդներ: Վերահաշվարկվել է ընդհանուր թվով 65 տեղամասերի քվերակության արդյունքները, որի արդյունքում  27 տեղամասերում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, որից 15-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել:

Վերահաշվարկված մյուս տեղամասերի արդյունքներով արձանագրվել են կողմ ձայների հետևյալ փոփոխությունները (- նվազում, + ավելացում)»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴԱՇԻՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸՏարբերություն
«ԱՐԴԱՐ  ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-8
«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ0
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ+ 659
«ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ0
«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԴԱՇԻՆՔ+ 5
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ+ 1
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ՀԱՊ) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ0
ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-1
ՄԵՐ ՏՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ0
«ՀԱՆՐԱՊԵ-ՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ+ 1
«ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ+ 2
ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ ԴԱՇԻՆՔ-10
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ+ 5
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ0
«5165 ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ»  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ+ 1
«ՔԱՂԱՔԱՑՈՒ ՈՐՈՇՈՒՄ» ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ0
«ՇԻՐԻՆՅԱՆ- ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ»+ 52
«ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-1
ՎԵՐԵԼՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-19
ԱԶԱՏԱԿԱՆ  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-1
ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔ+ 744
«ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-60
«ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ+ 52

ՀՀ ԿԸՀ-ից նաև տեղեկացրել են, որ հունիսի 24-ին ժամը 10:00-ից, թիվ 9 և թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովներում և թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովում ժամը 11:00-ից կշարունակվեն վերահաշվարկի աշխատանքները:

Back to top button