ԿարևորՀասարակություն

Ադրբեջանի զինված ուժերը պետք է ետ քաշվեն ելման դիրքեր. Նիկոլ Փաշինյան

Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ: Այսօր Կառավարության նիստի մեկնարկին տեղեկացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ երեկվանից իրավիճակում փոփոխություն չի եղել՝ փոխհրաձգություն և բախում չկա, տարվում է աշխատանք ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ:

«Տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել: Ադրբեջանցիներն իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս»,-ասել է նա:

Գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենար կարող է ունենալ; «Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է լինի անձեռնմխելի, Ադրբեջանի զինված ուժերը պետք է ետ քաշվեն ելման դիրքեր, այն դիրքեր, որտեղից սկսել են իրենց առաջխաղաղացումը»,- նշել է նա:

Կարդացեք նաև

Back to top button