ԿարևորՄշակույթ

Կյանքիս 90 տարիների ընթացքում առաջին անգամ եմ արժանանում պետական պարգևի․ Լևոն Աթոյանց

Այսօր վաստակաշատ արվեստագետ, կինոօպերատոր Լևոն Աթոյանցի ծննդյան 90-ամյակն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով վաստակաշատ
արվեստագետը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով, որն այսօր երեկոյան դրամական պարգևի հետ նրան են հանձնել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և տեղակալ Արա Խզմալյանը։

«Կյանքիս 90 տարիների ընթացքում ես վերջապես փոփոխություն եմ տեսնում. առաջին անգամ եմ արժանանում պետական այս մակարդակի ուշադրության և պարգևի»,-ասել է Աթոյանցը։

Նա նաև կատակել է, թե այսօրվանից սկսում է իր 100-ամյակի գլխավոր փորձը։

Շնորհավորելով պատկառելի հոբելյանի կապակցությամբ և
բարձր գնահատելով արվեստագետի վաստակը հայ կինոյի պատմության մեջ ու նրա մտավորականի կեցվածքը` նախարար Ա. Հարությունյանը շեշտել է, որ երիտասարդ մասնագետների մի քանի սերունդ պրոֆեսիոնալ հմտությունները ձեռք է բերել նրա ջանքերի, անշահախնդիր
նվիրման շնորհիվ։

https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158664563398501

Կարդացեք նաև

Back to top button