
Օգոստոսի 8-ից «Խոստումը» ֆիլմը կդառնա ավելի հասանելի: Հայոց ցեղասպանության մասին պատմական այս դրաման կհայտնվի Netflix-ի ֆիլմադարանում, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
«Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ: Հայաստանում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 27-ին: Ֆիլմը ցուցադրվել է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:
Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Օսմանյան կայսրության վերջին օրերին: Ֆիլմը ներկայացնում է սիրային եռանկյունի Կոստանդնուպոլիս բժշկություն ուսումնասիրելու համար մեկնած հայ դեղագործ Միքայելի, Փարիզում սովորած հայ նկարչուհի Աննայի և ամերիկացի ֆոտոլրագրող Քրիսի միջև:
Ֆիլմը նկարահանվել է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ:




