
Ադրբեջանը սպառնում է ոչնչացնել Մեծամորի ատոմակայանը, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Կարծում եմ՝ սա պետք է մտահոգիչ լինի ինչպես ամբողջ տարածաշրջանի, այնպես էլ միջազգային հանրության համար»,- գրել է Բադասյանը:
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնացել է միջազգային միջուկային հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության ձևով: Այդ հայտարարությունն արել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին:




