ԿարևորՀասարակություն

Հատուկ չվերթով Երևան կբերվի բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակ

Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

  • 120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր,
  • 2 թթվածնի մատակարարման կայան,
  • 60 000 հատ թեստ,
  • 60 000 հատ բժշկական դիմակ,
  • 280 000 հատ պաշտպանիչ դիմակ,
  • 20 000 հատ պաշտպանիչ ակնոցներ,
  • 100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ:

«Տվյալ չվերթով Հայաստան են ժամանելու նաև օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացիներ, ովքեր անցնելու են 14-օրյա կարանտինային ռեժիմ»,- գրել է պարետը՝ շնորհակալություն հայտնելով Չինաստանի կառավարությանը, գործընթացում ներգրավված գերատեսչություններին, թռիչքն իրականացրած օդաչուներին և Չինաստանում ՀՀ դեսպանությանը։

Back to top button