ԿարևորՏնտեսական

Մեր երկրում միջազգային պահուստները երբեք ավելի մեծ չեն եղել, քան այսօր. Փաշինյան

Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին։ Վարչապետը նորմալ է համարում, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո մարդիկ սպասում են արագ փոփոխությունների:

ՀՀ վարչապետն արձանագրում է, որ արագ փոփոխություններն արդեն իսկ սկսվել են, սակայն դա չի նշանակում, որ բոլոր փոփոխություններն են տեղի ունեցել:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այսօր Հայաստանի Հանրապետության բյուջետային միջոցներով կա հնարավորություն այն ծավալների ճանապարհներ կառուցել Հայաստանում, որ վերջին անգամ եղել է այն ժամանակ, երբ Քըրք Քըրքորյանը Հայաստանին 100 միլիոն դոլար է նվիրաբերել:

«Այս տարվա միայն կես տարվա արդյունքներով մենք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն գերակատարել ենք մոտավորապես 120-125 միլիոն դոլարով: Դա մոտավորապես այնքան է, ինչքան «Լինսի» հիմնադրամը տվել էր Հայաստանին»,- ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ Հայաստանում առաջին անգամ  այս տարի Կենտրոնական բանկը 400 միլիոն դոլար է գնել շուկայից, որովհետև այնքան դոլարային առաջարկ է եղել, որ ԿԲ-ն ստիպված է եղել գնել:

«Մեր միջազգային պահուստներն այս պահին գտնվում են ամենաբարձր մակարդակին: Մեր երկրում միջազգային պահուստները երբեք ավելի մեծ չեն եղել, քան այսօր: Խոսքն այն արտարժույթի մասին է, որ մենք մեր ռեզերվում պահում ենք»,- նշեց Փաշինյանը :

Կարդացեք նաև

Back to top button