Հասարակություն

Ադրբեջանում վախենում են նույնիսկ թալիշների ստվերից

Երկու ամիս առաջ Երևանում կայացած թալիշագիտական գիտաժողովի արդյունքների ու դրա հետագա հետաքրքրությունների մասին  Աննա Նազարյանը զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ: Նա ԵՊՀ իրանագիտության ամբիոն է գնացել:

-Ինչո՞վ էր առանձնահատուկ գիտաժողովը: Այն հիմքերը, որ դրվում են գիտաժողովի ընթացքում հետո լուծում ստանո՞ւմ են: Այսինքն կա՞ շարագրգռվածություն խորացնելու համագործակցությունը:

-Երբ կազմակերպում  էին ՀՀ-ում մեկ մարդ՝ Ձեր խոնարհ ծառան գիտեր կիսատ թալիշերեն, այսօր 13-ն են:

-Երևանում թալիշագիտական գիտաժողովներին մասնակցությունը Ադրբեջանի թալիշների համար ռիսկային չէ՞, հաշվի առնելով ալիևյան ռեժիմի գործելաոճը՞:

-Ադրբեջանի թալիշների համար մասնակցությունը գիտաժողովներին ռիսկեր է ծնում և նրանց առնվազն կոչում են Հայաստանին վաճառվածներ:

-Իրանի թալիշներն այդքան էլ քաջատեղյակ չեն Ադրբեջանի թալիշների խնդիրներից, կամ պարզապես չեն ուզում ավելորդ հոգս վերցնել:  Սակայն Թալիշական պետություն ունենալու տեսլականը ամուր հիմերի վրա է: Անգամ ասում էին, որ պետք է սպասել, որ պտուղը հասնի նոր քաղել:

-Այո նրանք իրար ճանաչեցին Երևանում կազմակերպված գիտաժողովի շրջանակներում:

-Թալիշները հիմնականում ծառայում են Արցախ հետ սահմանագոտում, սա խնդրահարույց չէ՞ հայ-թալիշական հարաբերություններում:

-Այո, աստիճանաբար նրանք գալիս են այդ գիտակցության, որ չպետք է կռվեն հայերի դեմ: Եթե հետևեք նրանց քննարկումներին կտեսնեք, որ իրար ասում են, թե ինչու պետք է հայերի դեմ կռվեն, ինչ գործ ունի թալշը սահմանագոտում: Ղարաբաղում թալիշը ինչ ունի անելու: Իրենց հայրենիքը ուր, Ղարաբաղը ուր:

Back to top button