ԿարևորՔաղաքական

Սկսվել է Նիկոլ Փաշինյանի ելույթը Ստեփանակերտում

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/455819301815297/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ելույթ է ունեցել և խոսել մի շարք խնդիրների մասին.

«Ուզում եմ ոգեկոչել այն կարգախոսը, որից 1988 թ․-ին թնդում էր այս հրապարակը՝ միացում: Առաջարկում եմ 1 րոպե լռությամբ հարգել Արցախյան հերոսամարտի նահատակների հիշատակը, քանի որ նրանք իրենց նվիրումով հնարավոր դարձրեցին այս օրը, որ այսօր ՀՀ վարչապետը կարողանա ելույթ ունենա»:

Նիկոլ Փաշինյանը կարդաց իր բանաստեղծություններից մեկը, որ գրել է 2016 թ․-ին Մարտակերտում, երբ իրականացնում էր հերթապահություն:

Նիկոլ Փաշինյանն արձակուրդի ընթացքում ֆեյսբուքյան տեսաուղերձով հայտնել էր, որ սեպտեմբերի 5-ին ելույթ է ունենալու Ստեփանակերտում:

Կարդացեք նաև

Back to top button