ԿարևորՀասարակություն

Իրանից էլ.էներգիա է ներկրվում. վթարից մանրամասներ է ներկայացրել փոխնախարարը

Էներգահամակարգում հաճախականությունների տատանումներ են տեղի ունեցել, որի պատճառով խոշոր արտադրողների ռելեական պաշտպանությունը կանգնել է՝ «Ռադիոլուրին» ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։ Սկզբում  Հրազդան ՋԷԿ-ի  հինգերորդ բլոկն է  անջատվել, հետո Երևանի ՋԷԿ-ը, ապա Երևանի ԲԷՑ-ը։ Ինչ- որ պահից աշխատում էր միայն «Որոտան» կասկադը, և էլեկտրաէներգիա ներմուծում էինք իրանական կողմից՝ էներգետիկ վթարի արդյունքում ստեղծված իրավիճակն այսպես է ներկայացրել փոխնախարարը։

Այս պահին վերականգնողական աշխատանքները շարունակվում են, հաճախականության տատանումները եւս։ «Չեմ կարող հստակ ժամ ասել, թե երբ կվերանգնվի համակարգը, Սևան- Հրազդան կասկադի էլեկտրամատակարարումը  վերականգված է»,- նշել է Հակոբ Վարդանյանը։

Երևան  ԲԷՑ-ում ջուրը դատարկվել է, հիմա փորձում են արագ վերականգնել, որ կարողանան ցանց մտնել։ Առնվազն չորսից հինգ ժամ կտևի, եթե ցանցում վթարային իրավիճակը կշարունակվի։

Այժմ Վրաստանի հետ են աշխատանքներ տարվում, որպեսզի այնտեղից  եւս լրացուցիչ էներգամատակարարում ապահովվի։

Back to top button