


Հայրենիքը միայն տարածք չէ, նրա բովանդակությունը ժողովուրդն է, իսկ որքան իրերը թանկանում են, այնքան մարդն էժանանում է։ Այսօր մեր ժողովրդին էժանացնում են, անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացմանը, այսօր նման կարծիք է հայտնել դիրիժոր, երաժշտագետ Դանիել Երաժիշտը: Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն էլ կարծիք է հայտնել, թե անվերջ թանկացումների հիմնական պատճառը մեկն է՝ բյուջեն դատարկ է, և որքան էլ ժողովուրդը դժգոհի, իշխանությունն իր ուզածն անում է։ Ի տարբերություն Նիկոլայ Ծատուրյանի, սակայն, «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամները ոչ միայն չեն կասկածում, այլև վստահ են իրենց հաջողության վրա:




