Տնտեսական

Երեւանում են ԵԱՏՀ նախարարները

 

hasmikdilanyan
Միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարարության հրավերով մայիսի 13-15 Երևանում  են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ նախարարները: Նրանք քննարկում են հարկային, մաքսային օրենսդրությանը վերաբերող հարցեր, այսօր առավոտյան հանձնաժողովի անդամները հանդիպել են գործարարների հետ, իսկ օրվա երկրորդ կեսին՝ լրագրողների:

 

Մայիսի 29-ին ԵՏՄ ազատ առևտրի համաձայնագիր կկնքի Վիետնամի  հանրապետության հետ: Սա տնտեսական կառուցի  առաջին ազատ առևտրի համաձայնագիրն է՝ երրորդ երկրի հետ:  Չնայած Հայաստանի ու  Վիետնամի միջև առևտրաշրջանառությունը փոքր է՝ տարեկան 60 հազար դոլար, սակայն, ԵԱՏՀ արտաքին քաղաքականության հարցերի  պատասխանատու նախարար  Անդրեյ Սլեպնյովը հույս ունի, որ առաջիկայում  ներդրվող ջանքերի շնորհիվ  ծավալները կավելանան: Թե համաձայանգիրն ավելի մանրամասն  ինչ է  իրենից ներկայացնում, Սլեպնյովը խոստացավ ներկայացնել արդեն հունիսին:  Մի բան հստակ է՝  համաձայանգիրը ներառելու է արդյունաբերական  գյուղատնտեսական ոլորտները:

ԵԱՏՀ  կոլեգիայի անդամ նախարարը նաև տեղեկացրեց, որ սկսվել են բանակցությունները Չինաստանի  հետ: Շուտով կդրվի նաև Իրանի Իսլամական հանարպետության հետ բանակցությունների հիմքը:  Սլեպնյովը հիշեցրեց, որ ԵՏՄ անդամ երկրների շարքում Հայաստանը միակ երկիրն է, որը ցամաքային կապ  և առևտրի մեծ փորձ ունի Իրանի հետ:

ԵԱՏՀ անդամները Երևանում են՝   նախ ներկայացնելու, հետո նաև առաջարկներ լսելու ԵՏՄ նոր՝  Մաքսային օրենսգքրի վերաբերյալ: ԵԱՏՀ կոլեգիայի անդամ՝ մաքսային ոլորտի պատասխանատուն Վլադիմիր Գոշինը լավատեսորեն է տրամադրված, նա կարծում է, որ մինչև տարեվերջ պատրաստ կլինի  ԵՏՄ Մաքսային նոր օրենսգիրքը:  Միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարարի տեղակալ Սուրեն Կարայան:

Հարկային օրեսնդրական փոփոխությունները նույնպես քննարկվում են:

ԵՏՄ հնարավորությունների միություն է,- մեկ անգամ ևս ընդգծեց ԵԱՏՀ կոլիեգիայի  անդամ նախարար  Արա Նռանյանը:

Back to top button