ՄշակույթՑեղասպանություն 100

Անմոռանալի համերգ՝ խաղաղության կոչով

Աշխարհի 43 երկրների 123 երաժիշտներից բաղկացած «24/04» նվագախումբն արդարության կոչ է ուղղել աշխարհին՝ փաստելով, որ հայ ազգը Ցեղասպանության արհավիրքներից հետո վերածնունդ է ապրել: Հիշեցնենք՝ այս ֆանտաստիկ համերգը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այն կրում էր «Վերածնունդ» խորագիրը և նվիրված էր Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

Համերգը  բաղկացած էր չորս փուլերից՝ «Հիշողություն», «Երախտագիտություն», «Միջազգային պայքար», «Վերածնունդ»: Համերգում հնչել են Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի,  Էդուարդ Միրզոյանի և այլոց ստեղծագործությունները:

Նշենք նաև, որ համերգն ուղեկցվում էր տեսապատկերներով, որոնցում անդրադարձ էր կատարվում Արևմտյան Հայաստանի մշակութային կյանքին, ջարդերին, տեղահանությանը, գաղթին: Համերգը ղեկավարում էին  դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ջանլուկա Մարչիանոն, Միխայիլ Յուրովսկին։

 

24-04-orchestra4 24-04-orchestra3 24-04-orchestra2 24-04-orchestra1

Back to top button