Հասարակություն
Ապրիլի 23- 24- ին սպասվում են հարձակումներ հայկական կայքերի վրա
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի գնահատմամբ՝ ապրիլի 23-ին և 24-ին ռիսկային օրեր են լինելու, քանի որ թուրքական և ադրբեջանական կողմերը լծվելու են հայկական կայքերի վրա զանգվածային հարձակումներ կատարելու գործին:
Մասնագետը նշում է ,որ թիրախային հարձակումներ կարող են լինել լրատվական և հատկապես Ցեղասպանությանo վերաբերյալ կայքերի վրա: Տարիներ շարունակ այդպես էեղել,. թուրքերն այդ օրերին կոտրում են հայկական կայքերը:
Մասնագետն ասում է, որ վերջին մի քանի տարում ադրբեջանական հաքերներն են ներգրավվել ցեղասպանության հերքման մեջ ավելի շատ, քան՝ թուրքերը: Լ«Երբեք Google-ում այդքան շատ չի որոնվել Հայոց ցեղասպանություն եզրույթը, որքան այս երկու շաբաթվա ընթացքում: Այնպես որ՝ ռիկային օրեր են լինելու ապրիլի 23-ը և 24-ը»»։