Հասարակություն

Ալավերդում քաղցկեղի թվերն ուռճացված են. մասնագետներ

arminegevorgyan
Ալավերդի համայնքի բնական միջավայրի պահպանման և բնակչության առողջության վերականգնման ծրագրով կանանց շրջանում իրականացված բժշկական հետազոտությունների արդյունքներն այդքան սարսափելի չեն, որքան ներկայացվում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալավերդու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սերոբ Նազարեթյանը: Նշենք, որ Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը 2014թ. համայնքի բյուջեի բնապահպանական սուբվենցիաներից  6,6 մլն դրամ է տրամադրել Ալավերդու բժշկական կենտրոնին, որպեսզի հետազոտվեն  «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության պղնձաձուլական գործարանի արտանետումների հետևանքով  բնապահպանական կենտրոնում ապրող կանայք և տղամարդիկ:

 

«Ոչ թե հետազոտված 550 կնոջից միայն 8-ն է առողջ, այլև 550-ից 8-ի մոտ է հայտնաբերվել քաղցկեղ»,- ՀՀ առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն է  հերքում  մամուլում հրապարակված վիճակագրական այս թվերը:

2014 թվականին Ալավերդի քաղաքի բժշկական կենտրոնը ` քաղաքապետարանի և Հայ-Ամերիկյան առողջության  կենտրոնի հետ միասին   անցկացրել  են հետազոտություններ կանանց ու տղամարդկանց  շրջանում, որի արդյունքում պարզվել է, որ քաղցկեղի գոյակցությունների թիվը մեծացել է: Ալավերդու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սերոբ Նազարեթյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ լիարժեք պատկեր ստանալու համար պետք է հետազոտեինք ամբողջ բնակչությանը:

Նկատենք, որ Ալավերդիում 18 տարեկանից բարձր բնակչության  թիվը. կազմում է  7764 մարդ: Սակայն հետազոտությանը մասնակցել են  գանգատներ ունեցող 550 կին և 500 տղամարդ: Հետազոտված կանանցից 404-ի մոտ նկատվել է քաղցկեղային նորագոյացություն, նրանցից 28-ը  գործուղվել է  Երևան` հետազոտության համար: Արդյունքում պարզվել է, որ 28-ից 8 կնոջ մոտ չարորակ գոյացություն է  հայտնաբերվել: Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա ապա հետազոտված տղամարդկանցից 250-ի մոտ հայտնաբերվել է շագանակագեղձի ադենոմա: Տղամարդկանց համար ռիսկային տարիք է համարվում 30-60 տարեկանը:

Բանախոսը տեղեկացրեց նաև, որ հետազոտված տղամարդկանցից պրակտիկ առողջ են համարվել 128-ը: Ալավերդի քաղաքը  կարելի  է  ասել հանքարդյունաբերության  կենտրոն է համարվում և շատերը քաղցկեղի դեպքերի շատացումը կապում են հենց հանքարդյունաբերության գործոնով: ՀՀ առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն ասում է,որ  այսօր Հայաստանում չկան այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան կանխորոշել քաղցկեղի գոյացության հավանականությունը, փոխարենը մեզանում կան ծրագրեր, որոնք թույլ են տալիս հայտնաբերել նախաքաղցկեղային գոյակցությունները:

«Չպետք է քաղցկեղային գոյակցությունները միայն կապել շրջակա միջավայրի ախտոտվածության հետ, քաղցկեղի պատճառ հաճախ դառնում է անառողջ սնունդը, ծխախոտի կամ ալկոհոլի չարաշահումը»:

Գայանե Ավագյանը  վստահեցնում է, որ այդ թվերը մտահոգիչ չեն, քանի որ  հետազոտությունները չեն  կատարվել պատահական կանանց կամ տղամարդկանց հետազոտություն, այլ գանգատներ ունեցող 35-60 տարեկան 550 կանանց շրջանում։ Որպես կանոն նման հետազոտություններն իրականացվում են այն քաղաքներում, որտեղ բնակչության համար առկա են առողջապահական ռիսկեր։

«Միայն գանգատներ եւ բողոքներ ունեցող անձանց հետազոտություն է կատարվել: 550 կանայք, որոնք դիմել են Ալավերդու բժշկական կենտրոն, բոլորն էլ ունեցել են գանգատներ` ցավեր, շոշափման միջոցով հայտնաբերել են գոյացություններ, պտուկներից արտադրություն: Ցավը երբեմն հիվանդության նշան չէ, այդ իսկ պատճառով 85 կանայք, որոնք ցավ են ունեցել եւ դիմել են, նրանց մոտ ոչինչ չի հայտնաբերվել»:

Գայանե Ավագյանը նշում է, որ անընդհատ շեշտվում է, թե Ալավերդիում շրջակա միջավայրի աղտոտվածության հետևանքով աճել են քաղցկեղի դեպքերը, մինչդեռ, ըստ ԱՆ վիճակագրության, չարորակ գոյացությունների ամենաբարձր ցուցանիշը Կոտայքի մարզում է, որտեղ հանքարդյունաբերական ձեռնարկություններ չեն գործում:

Հայ –Ամերեիյկյան կենտրոնի  տնօրեն Խաչանուշ Հակոբյանն նկատում է,որ իրենց կենտրոնի կատարծ ուսումնասիրությունների համաձայն Գեղարքունիք մարզում է ամբողջ ցուցանիշը: Վերջինս անդրադռանալով արդեն ներկայացված տվյալներին ասում ,է որ չնայած մամոգրաֆիկ հետազոտություն են անցել  28 կանայք. նրանցից 8-ի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ, բայց դա չի խոսում ամբողջ օբյեկտիվ պատկերի մասին: Ըստ մնացյալ 404 հոգին, որոնք մամոգրաֆիկ հետազոտություն չեն անցել Երեւանում եւ միայն սոնոգրաֆիկ հետազոտության են ենթարկվել, չի բացառվում, որ նրանց մոտ էլ հետազոտության արդյունքում հայտնաբերվեն գոյացություններ:

Back to top button