
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աղբյուրները, մեկնաբանելով ռուսական ԶԼՄ-ում հայտնված լուրը, թե Կրեմլը դեռևս քննարկում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Երևան այցի հնարավորությունը, տեղեկացրեցին, որ այցը հաստատող հայտագիրը ստացվել ու փոխանցվել է պաշտոնական Երևանին դեռ շաբաթներ առաջ և այժմ քննարկվում է այցելության ծրագիրը, հայտնում է panorama.am- ը։
Ըստ աղբյուրի՝ մոտակա օրերին Երևան կժամանի նախապատրաստական խումբը։
Այսօր ավելի վաղ ՏԱՍՍ գործակալությունը հղում անելով Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի վրա հայտնել էր, որ նախագահ Պուտինի Հայաստան այցի հնարավորությունը դեռ քննարկվում է (մանրամասները՝ այստեղ)։




