

Պարզվում է ՝ մարտի 8-ը հայերի կողմից սիրված տոների շարքում երրորդն է. առաջինը` Նոր տարին է, երկրորդը՝ ծննդյան տարեդարձերը, երրոդը՝ Մարտի 8-ը: Այն վաղուց արդեն կորցրել է իր քաղաքական բովանդակությունը և պարզապես կանանց տոն դարձել:
Կանայք պետք ըմբռնումով մոտենան, տղամարդիկ հիշեն, որ կարևորը ոչ թե նվերի արժեքային մեծությունն է՝ այլ վերաբերմունքն ու ուշադրությունը: Սոցիոլոգ Ահարոն Ադիկբելկյանն, օրինակ, 4 աղջիկների հայր է: Մարտի 8-ի առիթով նվերներ գնելու սովորություն չունի, բայց շամպայնով ու իր պատրաստած սուրճով տան կանանց ու աղջիկներին անպայման շնորհավորելու է, նույնը հորդորում է անել նաև մյուս տղամարդկանց:
«Մարտին 8-ին նվեր տալու մասին վաղուց մոռացել եմ: Այս տարի էլ կշնորհավորեմ, մի շամպայն ունեմ, կբացեմ: Կարևորը ներկա պահին ոչ թե նվերն է Մարտի 8-ին, այլ ուշադրութունը կանանց համար, այն, որ կանայք տեսնեն, որ տոնը հիշում են։ Տղամարդիկ կարող են առավոտյան շուտ արթնանան, սուրճ պատրաստեն, ու մատուցեն իրենց կանանց անկողնում»։
Նույն կարծիքին է նաև Սպառողների միության նախագահը։ Տոնը գեղեցիկ ավանդույթներ ունի, քաղաքականից ընտանեկան է դարձել և անպայման պետք է այն նշել: Այլ հարց, որ տոնականն այս դեպքում ևս բախվում է տնտեսականի հետ. փորձը ցույց է տալիս, որ ծաղիկների գինը մոտ 3 անգամ բարձրանում է։
«Մեզ մոտ ազատ շուկայի տրամաբանությունը չի գործում: Եվրոպական շուկայում երբ մի բան շատ է վաճառվում, գինն իջնում է, իսկ մեզ մոտ ասիական բազար է։ Եթե վաճառվում է՝ գինը բաձրացնում են»,- ասում է սոցիոլոգը։
Ադիբեկյանն արձանագրում է, որ ծաղիկը լայն սպառման ապրանք չէ, ավելին՝ շքեղության ապրանք է և պետությունը պարզապես իրավունք չունի միջամտել շուկայում գների վերահսկողությանը: Արմեն Պողոսյանը ճշգրտում է՝ ծաղկի շուկայում ֆորմալ առումով վերահսկողություն չկա, բայց ստվերային վերահսկողություն կա:
Սակայն եւ Ադիբեկյանը, եւ Պողոսյանը հորդորում են հարցին փիլիսոփայորեն մոտենալ և չմոռանալ՝ կարևորը ոչ թե նվերի արժեքն է, այլ ուշադրությունն ու վերաբերմունը:




