
Գյումրիում դաժանորեն սպանված ընտանիքի անդամների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն այսօր մի շարք քննչական, դատավարական գործողություններ իրականացնելու վերաբերյալ միջնորդություն կներկայացնի նախաքննական մարմնին:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Երեմ Սարգսյանը պարզաբանել է , որ միջնորդության նպատակն է պարզել գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ: Մասնավորապես, ըստ փաստաբանի, գործողությունների կատարումը հնարավորություն կտա հաստատել կամ հերքել սպանության այս կամ այն վարկածը, օրինակ՝ Պերմյակովը միայնակ է կատարել սպանությունը, թե ոչ: Միջնորդությունը նպատակ ունի նաև բացահայտել սպանության դրդապատճառը:




