

Այսօր տեղի է ունեցել ճանաչված հայագետ-նախիջևանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանի նախորդ տարեվերջին հրատարակված գրքերի շնորհանդեսը: Ներկայացնելով իր վերջին աշխատություններիը՝ հեղինակը նկատել է, որ դրանցում ներկայացված նկարներն ու նամակները շատ կարևոր են պատմաբանների համար իրենց ուսումնասիրություններում և նորանոր բացահայտումներում:
Հայագետ, նախիջեւանագետ Արգամ Այվազյանն այսօր լրագրողներին ներկայացրեց իր երկու նոր աշխատությունները` «Անատոլի Յակոբսոն. նամականին» եւ «6-րդ դարի նորահայտ չորս ձեռագիր Ավետարաններ եւ 17-18-դդ. յոթ արծաթյա կազմեր» գրքերը: 2 ձեռնարկն էլ հրատարակվել է նախորդ տարվա վերջին և պատմագիտական հարուստ նյութ է պարունակում: Ներկայացնելով «Անալոլի Յակոբսոն. նամականին», Արգամ Այվազյանը նշեց, որ նամականիում հրատարակվել է ճանաչված ռուս հայագետ Յակոբսոնի և նրան ուղղված ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն ավելի քան 260 նամակները, որոնք, ըստ Այվազյանի, կարևոր են նրա թողած գիտական ժառանգության ուսումնասիրման համար:
Արգամ Այվազյանի մյուս գիրքը, որը ևս հրատարակվել է նախորդ տարվա վերջին, ներկայացնում է Հունաստանում Գալֆայանների մասնավոր հավաքածուն, 16-րդ դարի 4 ձեռագիր ավետարաններն ու 7 արծաթյա կազմերը: Հեղինակը նշեց, որ ձեռնարկում ներառված նյութերն առաջին անգամ են ներկայացվում: Գրքում ներկայացված են ավելի քան 650 գունավոր լուսանկարներ:
Արգամ Այվազյանը նշեց, որ «16-րդ դարի չորս նորահայտ ձեռագիր ավետարաններ և 17-18-դարերի յոթ արծաթյան կազմեր»-ում տեղ գտած նյութերը հայոց ցեղասպանությունից փրկված, աշխարհի տարբեր ծայրերում հայտնված մասունքներ են:




