Նախագահը պարգևատրել է մի շարք պաշտոնյաների
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը պարգևատրվել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նախագահի այլ հրամանագրերով՝
Երկարամյա արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Համլետի ԿԱՐԱՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Արդյունավետ աշխատանքի համար Արմավիրի մարզպետ Աշոտ Սարգսի ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ պարգևատրել Անանիա Շիրակացու մեդալով:
Արդյունավետ աշխատանքի համար Լոռու մարզպետ Արթուր Լևոնի ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ պարգևատրել Անանիա Շիրակացու մեդալով:
Երկարամյա արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Արեգի ԳԱԼՍՏՅԱՆԻՆ պարգևատրել Անանիա Շիրակացու մեդալով:
Արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արման Հակոբի ԹԱԹՈՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով:
Արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Վահան Ռաֆիկի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Հերացու մեդալով:
Արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դերենիկի ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով:
Արդյունավետ աշխատանքի համար Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Առաքելի ԱՐԵՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Երկարամյա արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Վաչագանի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Արդյունավետ աշխատանքի համար Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Սանասարի ՕՀԱՆՅԱՆԻՆ պարգևատրել Անանիա Շիրակացու մեդալով:
Արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արև Հարությունի ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՆ պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Տիգրան Տարիելի ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային կոչում: