ԿարևորՏնտեսական

Փոխարժեքի շուկան կարգավորվել է. փոխվարչապետ

hasmikdilanyan
ՀՀ նախագահի հանձնարարությամբ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ էր ստեղծվել, որն էլ ուսումնասիրել է փոխարժեքի շուկայում տեղի ունեցող տատանումները: Ուսումնասիրության արդյունքներն այսօր՝ կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով անդրադարձել է փոխվարչապետը, ով հայտարարել է, որ այս պահին փոխարժեքի շուկան կայունացել է, փոխանակման կետերում արտարժույթի առքի ու վաճառքի տարբերությունը կազմում են երեքից հինգ դրամ, որը փոխանակման կետերում պատմական ու ստանդարտ չափի մեջ է:

Դեկտեմբերի 16-ին ու 17-ին շուրջ 94 խանութներ փակված են եղել, քանի որ սպասումներ կային, այժմ բոլորը վերադարձել են գործունեության, անգամ բաց խանութներում մի պահ կար, որ ապրանքերը կային, սակայն գինը հստակ նշված չէր, այժմ, սակայն, այդ ապրանքները վաճառվում են հստակ գներով ու տատանման ենթակա չեն,- հայտարարել է փոխվարչապետը.
«Մենք ՏՄՊՊՀ-ից ամենօրյա դիտանցումներն ենք ստացել, որը կատարվում էր մի շարք մեծ խանութներում : Ուզում եմ նշել, որ մամուլում եղան հրապարակումներ, որոնց համաձյան, ներկայացված գները ամբողջովին բնորոշ չէին, խոշոր խանութներում գները զգալորեն իջել էին 17-ի պիկից, ունեն կայունացման միտում նաև գազի լիցաքվորման կայաններում և այլ ոլորտներում»:

Աշխատանքային խումբը մի շարք ուղղություններով աշխատանքներ է կատարում, մասնավորապես, ԿԲ հայեցակարգ կներկայացնի փոխանակման կետերում, որեպսզի տատանումները հնարավորինս փոքր լինեն, ՏՄՊՊՀ էլ կներկայացնի իր անելիքները, թե ինչպիսին է լինելու իրենց վերաբերմունքը գերիշխող դիրք ունեցողների նկատմամբ:
«Աշխատանքյաին խումբը պետք է ունենա երկու ծրագիր՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ, կարծում եմ, որ պարբերաբար պետք է նաև հասարակությանը ներկայացնենք տեղեկատվություն»,-ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հավելենք, որ կառավարոության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է տարածքային կառավարման ու արտակիրգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: Այսօր լրանում է Արմեն Երիցյանի 54 ­ամյակը:

Back to top button