
Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի՝ նոյեմբերի 10-ին մեկնարկած քառօրյա օպերատիվ հավաքների մասնակիցների հետ, հանդես եկել բանախոսությամբ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում հանդիպում էր ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ։ Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը կարևորել է բանակի շարունակական արդիականացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերը:




