ԿարևորՀասարակություն

Հայաստանը և Հնդկաստանը առողջապահության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Այսօր «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարության միջև հանրային առողջապահության և բժշկագիտության ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագիր է ստորագրվել, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Փաստաթղթի շրջանակում կողմերը համագործակցելու են դեղագործության, դեղերի, բժշկական սարքավորումների ձեռքբերման, առողջապահության ոլորտի մասնագետների վերապատրաստման, փորձի և գիտելիքների փոխանակման, արտակարգ իրավիճակներում բժշկական արձագանքման և փոխօգնության կազմակերպման, թվային առողջապահության, այդ թվում՝ հեռաբժշկության, բժշկական զբոսաշրջության, հիվանդությունների կանխարգելման և վերահսկման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություներով։

Հայկական կողմից հմաձայնագիրը ստորագրել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, իսկ հնդկական կողմից՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

Կարդացեք նաև

Back to top button