
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներն այնքան էլ հաշտ չեն «Շողակաթ» հեռուստատեսության հետ կապված որոշման հետ ու կարծում են, որ կարելի էր շատ ավելի արդյունավետ լուծում գտնել, լրագրողներին այսօր ասել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
Նա նշել է, որ 2020 թվականին ընդունված օրենքի համաձայն՝ «Շողակաթը» կրթական-մշակութային ծրագիր էր։
«Հոգևոր- կրոնական հաղորդումներ կրթական- մշակութային ալիքում չպիտի լինեն… որովհետև կրթությունը և մշակույթը շատ ժամանակ կղերական մոտեցումների հետ որևէ կապ չպիտի ունենան, բայց մեր հասարակությունը, մենք բոլորս դրա վրա ուշադրություն չդարձրեցինք»,- ասել է նա։
Տիգրան Հակոբյանը նշել է, որ «Շողակաթ» հեռուստաընկերությունը չձեւափոխվեց, եթե այն «կատարեր իր առաքելությունը և իր օրենսդրական պարտավորությունները, մենք սրան չէինք հասնի»։
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ նույնիսկ հոգևոր կոչվող ալիքում չի կարելի եւ Աստծու առաքելությունից խոսել, և քաղաքական բովանդակություն ցույց տալ։ «Սա երկար չէր կարող տևել, և դա նկատեց նաև հեռուստադիտողը»,- ասել է նա։




