
«Լիբիական գործով»՝ արտասահմանյան միջոցներով իր նախընտրական արշավը ֆինանսավորելու համար 5 տարվա ազատազրկման դատապարտված Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր եկել է Փարիզի «Սանտե» բանտ, հայտնում է Reuters-ը։
Նա դարձել է Ֆրանսիայի պատմության մեջ առաջին նախկին նախագահն է, որը դատապարտվել է իրական բանտարկության, և պատժի ժամկետը կկրի մեկուսացված խցում՝ անձնական լոգարանով՝ առնվազն մինչև դատարանը քննի նրա բողոքարկումը։
«Ես չեմ վախենում բանտից։ Գլուխս բարձր պահած կկանգնեմ Սանտեի մուտքի մոտ», — ասել է Սարկոզին Tribune Dimanche-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նախօրեին։
Դատարանի վճիռը հրապարակվել էր գրեթե մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 25-ին, սակայն այն ուներ հետաձգում․ Սարկոզին անմիջապես չէր կալանավորվել դատարանի դահլիճում, նրան ժամանակ էր տրվել ավարտելու գործերն ու ինքնակամ ներկայանալու բանտ։
Նախկին նախագահը, որը ղեկավարել է Ֆրանսիան 2007-2012 թվականներին, ճանաչվել է մեղավոր 2007 թվականի իր նախընտրական արշավի ֆինանսավորման նպատակով Լիբիայի բռնապետ Մուամմար Քադաֆիից միլիոնավոր եվրոներ ստանալու գործով։




