ԿարևորՔաղաքական

Արմեն Գրիգորյանը և Ավստրիայի կանցլերի խորհրդականը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Վիեննա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ավստրիայի Հանրապետության կանցլերի անվտանգության, ճգնաժամերի կանխարգելման և կառավարման, համապարփակ ազգային պաշտպանության, պետական դիմադրողականության հարցերով խորհրդական Պետեր Ֆորհոֆերի հետ, հայտնում են ԱԽ գրասենյակից:

ԱԽ քարտուղարի խնդրանքով Պետեր Ֆորհոֆերը ներկայացրել է իր գրասենյակի կառուցվածքն ու գործունեության շրջանակը, ինչի համատեքստում մտքեր են փոխանակվել հետագա համագործակցության հարցերի շուրջ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ավստրիա հարաբերությունների զարգացման օրակարգն ու քննարկել այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Կարդացեք նաև

Back to top button